ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով ՀՀ ԿԲ կողմից վարվող բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի միջոցով վարկառուի բանկային հաշվի վավերականության ստուգման կարգը սահմանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 197-Լ
27.12.2021
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 27 դեկտեմբերի 2021 թվական թիվ 197-Լ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ 30 դեկտեմբերի 2021 թվական թիվ 1383-Լ
|
ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վարվող բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի միջոցով վարկառուի բանկային հաշվի վավերականության ստուգման կարգը սահմանելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 205-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 5.3 կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1321-Ն որոշման 5.3 կետը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՆ.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վարվող բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի միջոցով վարկառուի բանկային հաշվի վավերականության ստուգման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2021 թ. դեկտեմբերի 29
ք. Երևան
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյան
2021 թ. դեկտեմբերի 30
ք. Երևան