«Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման նպատակով ՀՀ ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի միջոցով դիմումատուի բանկային հաշվի վավերականության և դիմումատուին պատկանելիության ...

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 180 Լ
17.10.2023

«Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի միջոցով դիմումատուի բանկային հաշվի վավերականության և դիմումատուին պատկանելիության ստուգման կարգը սահմանելու մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 3 հավելվածի 6-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով՝

Ո ր ո շ ու մ է .

1. Սահմանել «Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի միջոցով դիմումատուի բանկային հաշվի վավերականության և դիմումատուին պատկանելիության ստուգման կարգը` համաձայն Հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 25-ից:

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                    Մ. Գալստյան
Երևան