Խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը, տրամադրման կարգը և ժամկետները սահմանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 151-Ն
12.10.2021
Խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը, տրամադրման կարգը և ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 271-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 25.10.2021
Նպատակ ունենալով ներդնել խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման առցանց համակարգ և սահմանել այդ համակարգով հաշվետվությունների ներկայացման առավել մանրամասն կանոններ, հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Սահմանել «Խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման կարգը և ժամկետները»` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
2. Սահմանել «Խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը»` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 004 հաշվետվության ձևը, դրա լրացման և հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 31-ի թիվ 234-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 271-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2021 թ. հոկտեմբերի 18
Երևան