Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա տեղեկությունների ցանկը, տեղեկությունների (հաշվետվությունների) տրամադրման ձևը և ժամկետները սահմանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 143-Ն
28.09.2021

Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա տեղեկությունների ցանկը, տեղեկությունների (հաշվետվությունների) տրամադրման ձևը և ժամկետները սահմանելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 01.11.2021

 

Հիմք ընդունելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Սահմանել «Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա տեղեկությունների ցանկը և տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ժամկետները»` համաձայն Հավելվածի 1-ի:
2. Սահմանել «Տեղեկությունների (հաշվետվությունների) տրամադրման ձևը»՝ համաձայն Հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի նոյեմբերի 1-ին:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                              Մարտին Գալստյան

2021 թ. սեպտեմբերի 30
Երևան