Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 200 Ա
29.11.2022
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 15-րդ հոդվածի 1-ին մասը, 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե», «ժգ» կետերը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Ֆինանսական հաշվետվությունը՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը` սահմանված կարգով հրապարակել սույն որոշման 1-ին կետով հաստատված Ֆինանսական հաշվետվության բաղկացուցիչ մաս հանդիսացող հաշվեկշիռը (Ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2022 թ. դեկտեմբերի 2
Երևան