Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2022 թվականի 3-րդ եռամսյակի Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվության մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 201 Ա
 29.11.2022

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2022 թվականի 3-րդ եռամսյակի Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվության մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, 52-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2022 թվականի 3-րդ եռամսյակի «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվությունը»՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել սույն որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկատվությունը» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                                Ներսես Երիցյան

2022 թ. դեկտեմբերի 2
Երևան