Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 126 Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի 7, 14, 18, 19, 20, 22 և 25 կետերի կիրառման մասին
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի խորհուրդ
Պաշտոնական պարզաբանում
16/03/2004թ.թիվ 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 126 Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ի 7, 14, 18, 19, 20, 22 ԵՎ 25 ԿԵՏԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 126 Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ով (այսուհետ՝ կանոնակարգ 3) սահմանված ձև թիվ 3, 10, 14, 15, 16, 18, 23 հաշվետվությունների՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացման և ամփոփման ընթացքում առաջացող տեխնիկական խնդիրները՝ կանոնակարգ 3-ի 7, 14, 18, 19, 20, 22 և 25 կետերի կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է.
Մինչև կանոնակարգ 3-ում համապատասխան փոփոխությունների կատարումը, նշված կանոնակարգով սահմանված ձև թիվ 3 հաշվետվության 4-րդ էջի 1-ին սյունը, ձև թիվ 10 հաշվետվության առաջին աղյուսակի 1-ին, 2-րդ սյուները և երկրորդ աղյուսակը, ձև թիվ 14 հաշվետվության 2-րդ և 3-րդ սյուները, ձև թիվ 15 հաշվետվության 2-րդ սյունը, ձև թիվ 16 հաշվետվության 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ սյուները, ձև թիվ 18 հաշվետվության երկրորդ էջի 2-րդ սյունը, ձև թիվ 23 հաշվետվության երկրորդ աղյուսակի 2-րդ սյունը լրացնելիս ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների անունները, վերջիններիս վերաբերող այլ տեղեկատվությունը պետք է ներկայացնել միայն հայերեն տառերով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՝ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
2004 թ. մարտի 22 , ք. Երևան