ՀՀ ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի տվյալների հիման վրա մասնակիցների մեկ բանկային հաշվեհամարի կամ մասնակիցների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի պատկանելության և վավերականության վերաբերյալ տեղեկության ստացման կարգը սահմանելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 8 օգոստոսի 2023 թվականի թիվ 125 Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

14 օգոստոսի 2023 թվականի թիվ 344

 ՀԱՄԱՏԵՂ  ՈՐՈՇՈՒՄ

 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի տվյալների հիման վրա մասնակիցների մեկ բանկային հաշվեհամարի կամ մասնակիցների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի պատկանելության և վավերականության վերաբերյալ տեղեկության ստացման կարգը սահմանելու մասին

Հիմք ընդունելով «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը


Ո ր ո շ ու մ ե ն.

1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի տվյալների հիման վրա մասնակիցների մեկ բանկային հաշվեհամարի կամ մասնակիցների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի պատկանելության և վավերականության վերաբերյալ տեղեկության ստացման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի օգոստոսի 15-ից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ`                                                 Ա.Նուրբեկյան
2023 թ. օգոստոս
Երևան

Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի նախագահ՝                                                 Ռ. Բադասյան
2023 թ. օգոստոս
Երևան