ՀՀ գլխավոր դատախազության, արդարադատության նախարարության, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի, արդարադատության ...
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 93-Ն
27.06.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող վիճակագրության ձևերը, տրամադրման կարգը և ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 143-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 06.07.2023
Նպատակ ունենալով սահմանել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վիճակագրության վարման և առցանց եղանակով տրամադրման մանրամասն կանոններ,
հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը.
Ո ր ո շ ու մ է .
- Սահմանել «Փողերի լվացման վարույթներով նախաքննությունների վիճակագրության ձև 1»-ը՝ համաձայն Հավելված 1-ի:
- Սահմանել «Փողերի լվացման վարույթներով նախաքննությունների վիճակագրության ձև 2»-ը՝ համաձայն Հավելված 2-ի։
- Սահմանել «Փողերի լվացման վարույթներով դատաքննությունների և դատական ակտերի վիճակագրության ձև»-ը՝ համաձայն Հավելված 3-ի:
- Սահմանել «Փողերի լվացմանը նախորդող հանցագործությունների վիճակագրության ձևը՝ ըստ 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի»՝ համաձայն Հավելված 4-ի։
- Սահմանել «Փողերի լվացմանը նախորդող հանցագործությունների վիճակագրության ձևը՝ ըստ 2003 թվականի ապրիլի 18-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի»՝ համաձայն Հավելված 5-ի:
- Սահմանել «Ահաբեկչական գործունեություն ֆինանսավորելու վարույթներով նախաքննությունների վիճակագրության ձև 1»-ը՝ համաձայն Հավելված 6-ի:
- Սահմանել «Ահաբեկչական գործունեություն ֆինանսավորելու վարույթներով նախաքննությունների վիճակագրության ձև 2»-ը՝ համաձայն Հավելված 7-ի։
- Սահմանել «Ահաբեկչական գործունեություն ֆինանսավորելու վարույթներով դատաքննությունների և դատական ակտերի վիճակագրության ձև»-ը՝ համաձայն Հավելված 8-ի:
- Սահմանել «Փողերի լվացման և ահաբեկչական գործունեություն ֆինանսավորելու վարույթներով իրականացված փաստացի բռնագրավումների վիճակագրության ձև»-ը՝ համաձայն Հավելված 9-ի:
- Սահմանել «Փողերի լվացման և ահաբեկչական գործունեություն ֆինանսավորելու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով՝ ստացված իրավական օգնություն ցուցաբերելու մասին հարցումների և միջնորդությունների վիճակագրության ձև»-ը՝ համաձայն Հավելված 10-ի:
- Սահմանել «Փողերի լվացմանը նախորդող հանցագործությունների դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով՝ ստացված իրավական օգնություն ցուցաբերելու մասին հարցումների և միջնորդությունների վիճակագրության ձև»-ը՝ համաձայն Հավելված 11-ի:
- Սահմանել «Փողերի լվացման և ահաբեկչական գործունեություն ֆինանսավորելու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով՝ արտերկիր ուղարկված իրավական օգնություն ցուցաբերելու մասին հարցումների և միջնորդությունների վիճակագրության ձև»-ը՝ համաձայն Հավելված 12-ի:
- Սահմանել «Փողերի լվացմանը նախորդող հանցագործությունների դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով՝ արտերկիր ուղարկված իրավական օգնություն ցուցաբերելու մասին հարցումների և միջնորդությունների վիճակագրության ձև»-ը՝ համաձայն Հավելված 13-ի:
- Սահմանել «Խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչների վերահսկողության վիճակագրության ձև»-ը՝ համաձայն Հավելված 14-ի:
- Սահմանել «Նոտարների վերահսկողության վիճակագրության ձև»-ը՝ համաձայն Հավելված 15-ի:
- Սահմանել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության խախտումների համար իրականացված վարչական վարույթների և պատասխանատվության միջոցների վիճակագրության ձև»-ը՝ համաձայն Հավելված 16-ի:
- Սահմանել «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող վիճակագրության տրամադրման կարգը և ժամկետներ»-ը՝ համաձայն Հավելված 17-ի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող վիճակագրության ձևերը, տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի թիվ 23-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու» մասին թիվ 143-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան