Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 143-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 64-Ն
 19.04.2022

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 143-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 28.04.2022

Հիմք ընդունելով  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 35.1 հոդվածի 3-րդ մասը, ղեկավարվելով  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 Ո ր ո շ ու մ  է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի «Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա տեղեկությունների ցանկը, տեղեկությունների (հաշվետվությունների) տրամադրման ձևը և ժամկետները սահմանելու մասին» թիվ 143-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված «Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա տեղեկությունների ցանկը և տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ժամկետները» հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «հարկ վճարողի հաշվառման համարը» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով,

2) 8-րդ կետի 6-րդ ենթակետում «կամ» բառը փոխարինել «և» բառով,

3) Ուժը կորցրած ճանաչել 10-րդ և 11-րդ կետերը,

4) 14-րդ կետում «հայերեն կամ անգլերեն լեզվով:» բառերից հետո լրացնել «Եթե «Ում կողմից է տրամադրվել», «Փաստաթղթի վավերականության ժամկետը», «ՀՎՀՀ» դաշտերը պարունակում են օտարալեզու տվյալներ, դրանք ենթակա են լրացման լատինատառ:»,

5) 17-րդ կետի «,9-11-րդ կետերը» բառերը փոխարինել «և 9-րդ կետը» բառերով:

2. Որոշմամբ սահմանված «Տեղեկությունների (հաշվետվությունների) տրամադրման ձևը» հավելված 2-ում կատարել հետևյալ լրացումները.

1) 28-րդ կետում, 31-33-րդ կետերում «քաղաքացի» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիություն չունեցող անձ» բառերով,

2) 30-րդ կետում «Նիշերի քանակ» սյունակում «10» թվից առաջ լրացնել «մինչև» բառը,

3) 34-րդ և 35-րդ կետերում «քաղաքացի է» բառերը փոխարինել «քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ է, և եթե սույն դաշտում նշված տեղեկությունն առկա է:» բառերով,

4) 39-րդ կետում «նույնականացման փաստաթղթում:» բառերից հետո լրացնել «Օտարերկրյա անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի դեպքում ենթակա է պարտադիր լրացման միայն այն դեպքում, երբ սույն դաշտում նշված տեղեկությունն առկա է:» նախադասությունը:

5) Աղյուսակ 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԳՈՐԾԱՐՔԻ ՏԵՍԱԿԸ

ՀԱՇՎԻ ԲԱՑՈՒՄ

1

ՀԱՇՎԻ ՓԱԿՈՒՄ

2

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԿՈՂՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ

3

ՊԱՀԱՏՈՒՓԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

4

ՊԱՀԱՏՈՒՓԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

5

ՊԱՀԱՏՈՒՓԻ ԿՈՂՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ

6

ՓԱԿՎԱԾ ՀԱՇԻՎ

7

ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ՊԱՀԱՏՈՒՓ

8

ՀԱՇՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ

9

ՊԱՀԱՏՈՒՓԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ

10

ՀԱՇՎԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

11

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2022 թ. ապրիլի 21, ք. Երևան