«Հիմա» ՈՒՎԿ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը լուծարման նախնական համաձայնություն տալու, լուծարման թույլտվություն տալու և վարկային կազմակերպության թիվ 53 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 104 Ա
28.06.2022
«Հիմա» ՈՒՎԿ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը լուծարման նախնական համաձայնություն տալու, լուծարման թույլտվություն տալու և վարկային կազմակերպության թիվ 53 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով, 73-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի փետրվարի 2-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների ինքնալուծարման նախնական համաձայնության, ինքնալուծարման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները, լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի, լուծարային կառավարչի և հիփոթեքային կառավարչի որակավորման պահանջները, լուծարային հանձնաժողովի, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի և լուծարային կառավարչի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, պարբերականությունը և ժամկետները, լուծարային հանձնաժողովի և լուծարային կառավարչի կողմից հրապարակվող տեղեկությունների ցանկը, հրապարակման կարգը և ձևը, անվճարունակ ֆինանսական կազմակերպությունների ֆինանսական առողջացման ծրագրի ձևը» Կանոնակարգ 20-ի 3-րդ և 4-րդ գլուխներով, հաշվի առնելով, որ «Հիմա» ՈՒՎԿ ՍՊԸ-ն 11.05.2022թ., 02.06.2022թ., 09.06.2022թ. և 10.06.2022թ. հայտեր և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի հունիսի 24-ի թիվ 26 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Տալ նախնական համաձայնություն «Հիմա» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լուծարմանը (ինքնալուծարմանը):
- Տալ լուծարման (ինքնալուծարման) թույլտվություն «Հիմա» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
- Ուժը կորցրած ճանաչել «Հիմա» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարկային կազմակերպության թիվ 53 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան
2022 թ. հունիսի 30, ք. Երևան