«ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Գյումրի-1» մասնաճյուղը հաշվառելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 105 Ա
 28.06.2022

«ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության
 «Գյումրի-1»
մասնաճյուղը հաշվառելու մասին

Ղեկավարվելով  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված  «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ի 12-րդ գլխով, լուծարման (ինքնալուծարման) թույլտվություն հաշվի առնելով  «ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության 03.06.2022թ. և 15.06.2022թ. դիմումները, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022թ. հունիսի 17-ի թիվ 25 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1.  Հաշվառել «ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Գյումրի-1» մասնաճյուղը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Հովհաննես Խաչատրյան

2022 թ. հունիսի 30, ք. Երևան