Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 112-Ն
 28.06.2022

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 07.07.2022

Նպատակ ունենալով  բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից hիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հրապարակվող տեղեկատվությունը համապատասխանեցնել նորմատիվային դաշտում իրականացված փոփոխություններին, ինչպես նաև իրականացնել ապահովագրական ընկերությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների տեխնիկական ճշգրտումներ, հիմք ընդունելով  «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը և 17-րդ հոդվածի 3-րդ մասը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 84-րդ հոդվածի 5-րդ մասը և 96-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի ««Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» Կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» Կանոնակարգ 8/03-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Հովհաննես Խաչատրյան

2022 թ. հունիսի 30, ք. Երևան