Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2022-2024 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական ընկերության ընտրության հրապարակային մրցույթի կազմակերպման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 113 L
28.06.2022
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2022-2024 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական ընկերության ընտրության հրապարակային մրցույթի կազմակերպման մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 հունիսի 15-ի թիվ 154 որոշումը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 16-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2022-2024 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակով միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական ընկերության ընտրության համար հայտարարել հրապարակային մրցույթ:
- Հավանություն տալ մրցույթի հայտարարության տեքստին:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը` կազմակերպել մրցույթի հայտարարության տեքստի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային տնային էջում և azdarar.am կայքում:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Գլխավոր քարտուղարությանը` ստեղծել աշխատանքային խումբ՝ մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ուսումնասիրելու և ամփոփելու նպատակով:
- Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ներքին աուդիտի վարչության վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան
2022 թ. հուլիսի 11, ք. Երևան