«ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Արմավիր 2» մասնաճյուղը հաշվառումից հանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 114 Ա
 12.07.2022

«ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Արմավիր 2» մասնաճյուղը հաշվառումից հանելու մասին

Ղեկավարվելով  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետով, հաշվի առնելով  «ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության 22.06.2022թ. և 27.06.2022թ. դիմումը և կից փաստաթղթերը, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022թ. հուլիսի 1-ի թիվ 27 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Հաշվառումից հանել «ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Արմավիր 2» մասնաճյուղը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. հուլիսի 12, ք. Երևան