Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 272-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 131-Ն
 09.08.2022

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 272-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 17.08.2022

 

Նպատակ ունենալով ապահովել արժեթղթերով ներդրումային գործառնություններ իրականացնելու իրավասություն ունեցող ֆինանսական կազմակերպությունների մուտքը դեպի կարգավորվող շուկա, հիմք ընդունելով  «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 200-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ  է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի ««Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի թիվ 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 272-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգի 83-րդ կետում «համակարգի անդամները» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն կանոնակարգի 84.3-րդ կետով սահմանված կազմակերպությունների» բառերով,

2) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 84.3-րդ կետով.

«84.3. Հաշվարկային համակարգի անդամ կարող են լինել նաև վարկային կազմակերպությունները և ապահովագրական ընկերությունները: Կենտրոնական դեպոզիտարիան վարկային կազմակերպություններին և ապահովագրական ընկերություններին շնորհում է Հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ իր կանոններով սահմանված կարգով:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2022 թ. օգոստոսի 15, ք. Երևան