Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 143-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 140-Ն
 23.08.2022

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 143-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 31.08.2022

 

Հիմք ընդունելով  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 35.1 հոդվածի 3-րդ մասը, ղեկավարվելով  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 Ո ր ո շ ո ւ մ  է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի «Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա տեղեկությունների ցանկը, տեղեկությունների (հաշվետվությունների) տրամադրման ձևը և ժամկետները սահմանելու մասին» թիվ 143-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված «Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա տեղեկությունների ցանկը և տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ժամկետները» հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունը.

1) 8-րդ կետի 4-րդ ենթակետում «մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. օգոստոսի 29, ք. Երևան