«ԹԻՄ ՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ՀԱԹ (Հարավ-արեվմտյան թաղամաս), Տիգրան Մեծ, Կոմիտաս, Ազատություն, Ավան, Աբովյան 2, Սևան, Վանաձոր 1, Գյումրի, Արտաշատ և Էջմիածին մասնաճյուղերը հաշվառելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 151 Ա
06.09.2022
«ԹԻՄ ՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ՀԱԹ (Հարավ-արեվմտյան թաղամաս), Տիգրան Մեծ, Կոմիտաս, Ազատություն, Ավան, Աբովյան 2, Սևան, Վանաձոր 1, Գյումրի, Արտաշատ և Էջմիածին մասնաճյուղերը հաշվառելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ի 12-րդ գլխով, հաշվի առնելով «ԹԻՄ ՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության 10.08.2022թ. և 25.08.2022թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (02.09.2022թ. թիվ 37 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հաշվառել «ԹԻՄ ՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ՀԱԹ (Հարավ-արևմտյան թաղամաս), Տիգրան Մեծ, Կոմիտաս, Ազատություն, Ավան, Աբովյան 2, Սևան, Վանաձոր 1, Գյումրի, Արտաշատ և Էջմիածին մասնաճյուղերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2022 թ. սեպտեմբերի 13, ք. Երևան