«Դանիելյան» ՍՊԸ-ին (լիցենզիա՝ թիվ 753) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 163 Ա
 23.09.2022

«Դանիելյան» ՍՊԸ-ին (լիցենզիա՝ թիվ 753) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Ղեկավարվելով  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ  «Դանիելյան» ՍՊԸ-ն 12.08.2022թ. և 25.08.2022թ.. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու միջնորդությամբ, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (16.09.2022թ. թիվ 39 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է.

  1. Կասեցնել «Դանիելյան» ՍՊԸ-ին (լիցենզիա՝ թիվ 753) «ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ 19/16 արտադրական շենք» հասցեում գործունեություն իրականացնելու համար փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու 30-օրյա ժամկետը՝ լիցենզավորման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. սեպտեմբերի 27, ք. Երևան