«ՍՏԱԿ ՄԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՍՏԱԿ» դրամական փոխանցումների Հայաստանյան միասնական վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվություն տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 183 Ա
01.11.2022
«ՍՏԱԿ ՄԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՍՏԱԿ» դրամական փոխանցումների Հայաստանյան միասնական վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվություն տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, 20-րդ հոդվածի «ժզ» և «իթ» կետերով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով և 7-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 08.06.2005թ. թիվ 295Ն որոշմամբ հաստատված «Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը» Կանոնակարգ 18-ի 4-րդ գլխի 9-րդ կետով, հաշվի առնելով, որ «ՍՏԱԿ ՄԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությունը 29.07.2022թ., 05.09.2022թ., 07.09.2022թ., 28.09.2022թ. և 18.10.2022թ. դիմումներ և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 44 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- «ՍՏԱԿ ՄԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրել «ՍՏԱԿ» դրամական փոխանցումների հայաստանյան միասնական վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022 թ. նոյեմբերի 4, ք. Երևան