Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 195-Ն
15.11.2022
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 24.11.2022
Նպատակ ունենալով՝ համապատասխանեցնել բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման մեթոդաբանությունը միջազգային ստանդարտներին՝ որոշակի դեպքերում պահպանելով Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի յուրահատկություններով պայմանավորված Կենտրոնական բանկի առանձնահատուկ կարգավորումները, ճշգրտել կապիտալի համարժեքության նվազագույն սահմանաչափերը Բազելյան կոմիտեի կողմից սահմանված կապիտալի բուֆերների և Բազելի 2-րդ հենասյան (Pillar 2) պահանջների ներդրմանը զուգահեռ, ինչպես նաև խթանել բանկային համակարգի թվայնացման գործընթացները՝ արդի մարտահրավերներին դիմակայելու համար, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 5-րդ գլուխը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022 թ. նոյեմբերի 22, ք. Երևան