Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 196-Ն
 15.11.2022

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 24.11.2022

Նպատակ ունենալով բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի հաշվարկման կարգը համապատասխանեցնել կարգավորման դաշտում կատարված փոփոխություններին, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի ««Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգը» հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«8. Բանկը բավարարում է համախմբված շեմի պահանջին, եթե ստորև նշված տարբերություններից յուրաքանչյուրը մեծ կամ հավասար է համախմբված շեմից.

որտեղ՝
Ն11փ, Ն12փ, Ն1փ – Կանոնակարգ 2-ով սահմանված կարգով հաշվարկված համապատասխանաբար առաջին մակարդակի հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվի, առաջին մակարդակի կապիտալի համարժեքության նորմատիվի, ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվի փաստացի մեծությունն է՝ տոկոսային արտահայտությամբ,

Ն11ն, Ն12ն, Ն1ն – Կանոնակարգ 2-ով սահմանված համապատասխանաբար առաջին մակարդակի հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվի, առաջին մակարդակի կապիտալի համարժեքության նորմատիվի, ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվի նվազագույն մեծությունն է՝ տոկոսային արտահայտությամբ,

Հշ - համախմբված շեմի մեծությունն է՝ հաշվարկված սույն կարգի 7-րդ կետի համաձայն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող վեցերորդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. նոյեմբերի 22, ք. Երևան