Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2002 թվականի երկրորդ եռամսյակի բանբերի մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 279Ա
 21/08/2002

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2002 թվականի երկրորդ եռամսյակի բանբերի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .  

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2002 թվականի երկրորդ եռամսյակի բանբերը:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին` սահմանված կարգով ապահովել Հայաստանի  Հանրապետության կենտրոնական բանկի 2002 թվականի երկրորդ եռամսյակի բանբերի հրատարակումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:    

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ   Տ. Սարգսյան

2002 թ. սեպտեմբերի 4, ք. Երևան