Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2002 թվականի երրորդ եռամսյակի բանբերի մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 368Ա
18/11/2002
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2002 թվականի երրորդ եռամսյակի բանբերի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2002 թվականի երրորդ եռամսյակի բանբերը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին` սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2002 թվականի երրորդ եռամսյակի բանբերի հրատարակումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյան
2002 թ. դեկտեմբերի 5, ք. Երևան