Ֆինանսական շուկայում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի հունվարի 9-ի գործառնությունների տոկոսադրույքների մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 5
09.01.2001
Ֆինանսական շուկայում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառնությունների տոկոսադրույքների մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «գ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կնքվող ռեպո համաձայնագրերի տոկոսադրույքը սահմանել 25%:
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային վարկերի տոկոսադրույքը սահմանել 45%:
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներգրավվող ավանդների տոկոսադրույքը սահմանել 8%:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյան