Ֆինանսական շուկայում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2003 թվականի օգոստոսի 22-ի գործառնությունների տոկոսադրույքների մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 294
 22.08.2003

Ֆինանսական շուկայում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառնությունների տոկոսադրույքների մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «գ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ   է.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ֆինանսական շուկայում գործառնություններն իրականացնել հետևյալ տոկոսադրույքներով՝

1.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կնքվող ռեպո համաձայնագրերի տոկոսադրույքը՝ 9%.
1.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային վարկերի տոկոսադրույքը՝ 20%.
1.3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող ավանդների տոկոսադրույքը՝ 5%:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի օգոստոսի 25-ից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Տիգրան Սարգսյան

2003 թ. օգոստոսի 25, ք. Երևան