Ֆինանսական շուկայում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006 թվականի օգոստոսի 29-ի գործառնությունների տոկոսադրույքների մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 498 Ա
 29.08.2006

Ֆինանսական շուկայում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառնությունների տոկոսադրույքների մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «գ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ   է.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ֆինանսական շուկայում գործառնություններն իրականացնել հետևյալ տոկոսադրույքներով՝

1.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կնքվող ռեպո համաձայնագրերի տոկոսադրույքը՝ 4.5%,
1.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային վարկերի տոկոսադրույքը՝ 7.5%,
1.3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող ավանդների տոկոսադրույքը՝ 1.5%:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի սեպտեմբերի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Տիգրան Սարգսյան

2006 թ. օգոստոսի 29, ք. Երևան