«Հայաստանի ֆինանսական համակարգը 2003. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութի հաստատման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 176 
13.07.2004

«Հայաստանի ֆինանսական համակարգը 2003. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութի հաստատման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ  հոդվածի «իզ» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է. 

  1. Հաստատել «Բանկային համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութը (կցվում է):
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին` մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը ապահովել նյութի անգլերեն լեզվով թարգմանությունը:
  3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանըª մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը ապահովել նյութի հայերեն տարբերակի, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը անգլերեն տարբերակի տպագրությունը` 100-ական օրինակով:
  4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման վարչությանը` ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչության ֆոնդից:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ   Տ. Սարգսյան

2004 թ. հուլիսի 20, ք. Երևան