«ԳԼՈՔԱԼ ՓՐՈՖԻՔՍ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային մասնագիտացված չտարատեսականացված բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 183 Ա
 18.08.2017

«ԳԼՈՔԱԼ ՓՐՈՖԻՔՍ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային մասնագիտացված չտարատեսականացված բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունները (26.07.2017 թ. արձանագրություն թիվ 34 և 09.08.2017 թ. արձանագրություն թիվ 37) և քննարկելով «ԳԼՈՔԱԼ ՓՐՈՖԻՔՍ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային մասնագիտացված չտարատեսականացված բաց պայմանագրային ներդրումային  ֆոնդը (ֆոնդի կանոնները) գրանցելու համար «ԳԼՈՔԱԼ» ՓԲԸ-ի  կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 2017 թվականի հուլիսի 18-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Գրանցել «ԳԼՈՔԱԼ ՓՐՈՖԻՔՍ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային մասնագիտացված չտարատեսականացված բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2017 թ. օգոստոսի 22, ք. Երևան