«Յունիթ Ասեթ Ֆանդ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 182 Ա
18.08.2017
«Յունիթ Ասեթ Ֆանդ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունները (26.07.2017 թ. արձանագրություն թիվ 34 և 09.08.2017 թ. արձանագրություն թիվ 37) և քննարկելով «Յունիթ Ասեթ Ֆանդ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը (ֆոնդի կանոնները) գրանցելու համար Դելտա Բիզնես Մենեջմենթ Լիմիթեդ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 2017 թվականի հուլիսի 14-ի, օգոստոսի 18-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Գրանցել «Յունիթ Ասեթ Ֆանդ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. օգոստոսի 22, ք. Երևան