Գնաճի հաշվետվություն/2 (դրամավարկային քաղաքականության 2016թ. երկրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2016թ. առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 93Ա
 27.05.2016

Գնաճի հաշվետվություն/2 (դրամավարկային քաղաքականության 2016թ. երկրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2016թ. առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը   

Ո ր ո շ ու մ  է . 

  1. Հաստատել «Գնաճի հաշվետվություն/2 (Դրամավարկային քաղաքականության 2016 թվականի երկրորդ եռամսյակի ծրագիր, Դրամավարկային քաղաքականության 2016թ. առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն» պարբերականը:
  2.   Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել այն և տեղադրել ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                        Արթուր Ջավադյան

2016 թ. մայիսի 30, ք. Երևան