Սղաճը Հայաստանի Հանրապետությունում 2002 թվականի երկրորդ կիսամյակում

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 73
 12.02.2003

Սղաճը Հայաստանի Հանրապետությունում 2002 թվականի երկրորդ կիսամյակում

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  

Ո ր ո շ ու մ  է.

  1. Հավանություն տալ  «Սղաճը   Հայաստանի  Հանրապետությունում  2002 թվականի երկրորդ կիսամյակում» նյութին :
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ              Տ. Սարգսյան

2003 թ. փետրվարի 24, ք. Երևան