«ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ի անշարժ գույքի ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված B1 փակ ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 190 Ա
 15.11.2022

«ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ի անշարժ գույքի ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված B1 փակ ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով, հաշի առնելով այն, որ «ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 23.09.2022թ. և 31.10.2022թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ անշարժ գույքի ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված B1 փակ ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 47 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Գրանցել «ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ անշարժ գույքի ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված B1 փակ ֆոնդի կանոնները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. նոյեմբերի 22, ք. Երևան