«ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» ՓԲԸ-ի «ԲԵՐՔԼԻ ՊՐԵՄԻԵՐ ՖՈՆԴ» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 189 Ա
 15.11.2022

«ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» ՓԲԸ-ի «ԲԵՐՔԼԻ ՊՐԵՄԻԵՐ ՖՈՆԴ» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» Կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետով, հաշի առնելով այն, որ «ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» փակ բաժնետիրական ընկերությունը  24.10.2022թ. և 03.11.2022թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» ՓԲԸ-ի «ԲԵՐՔԼԻ ՊՐԵՄԻԵՐ ՖՈՆԴ» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 47 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Գրանցել «ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԲԵՐՔԼԻ ՊՐԵՄԻԵՐ ՖՈՆԴ» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. նոյեմբերի 22, ք. Երևան