«Ագրո Ինվեստ Ֆոնդ Մենեջմենթ» ՍՊԸ-ի «Ագրո Ինվեստ» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 187 Ա
15.11.2022
«Ագրո Ինվեստ Ֆոնդ Մենեջմենթ» ՍՊԸ-ի «Ագրո Ինվեստ» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 26-րդ կետով,
հաշի առնելով այն, որ «Ագրո Ինվեստ Ֆոնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ նաև Ընկերություն) 07.10.2022թ. և 27.10.2022թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Ագրո Ինվեստ» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 46 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Գրանցել «Ագրո Ինվեստ Ֆոնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ագրո Ինվեստ» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022 թ. նոյեմբերի 22, ք. Երևան