«ՀԵՆՓԼԵՅՍ» ՍՊԸ-ի «ՀԵՆՓԼԵՅՍ ԳԼՈԲԱԼ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 184 Ա
01.11.2022
«ՀԵՆՓԼԵՅՍ» ՍՊԸ-ի «ՀԵՆՓԼԵՅՍ ԳԼՈԲԱԼ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» Կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետով, հաշի առնելով այն, որ «ՀԵՆՓԼԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 21.07.2022 թ.-ին և 16.08.2022թ.-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ «ՀԵՆՓԼԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՀԵՆՓԼԵՅՍ ԳԼՈԲԱԼ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 45 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Գրանցել «ՀԵՆՓԼԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՀԵՆՓԼԵՅՍ ԳԼՈԲԱԼ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022 թ. նոյեմբերի 4, ք. Երևան