«Յունիթի վիսի» ՓԲԸ-ի «Յուվիսի Ֆանդ1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 150 Ա
06.09.2022
«Յունիթի վիսի» ՓԲԸ-ի «Յուվիսի Ֆանդ1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով, հաշի առնելով այն, որ «ՅՈՒՆԻԹԻ ՎԻՍԻ» փակ բաժնետիրական ընկերությունը 12.07․2022թ․ և 30․08․2022թ․ դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ «ՅՈՒՆԻԹԻ ՎԻՍԻ» փակ բաժնետիրական ընկերության «ՅՈՒՎԻՍԻ ՖԱՆԴ1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (02.09.2022թ. արձանագրություն թիվ 37)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Գրանցել «ՅՈՒՆԻԹԻ ՎԻՍԻ» փակ բաժնետիրական ընկերության «ՅՈՒՎԻՍԻ ՖԱՆԴ1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2022 թ. սեպտեմբերի 13, ք. Երևան