Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկատուի մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Արձանագրային որոշում
02.03.99 թիվ 29
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկատուի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և 17-րդ հոդվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկատուի 1998 թվականի տարեկան համարին:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտին՝ սույն որոշման ընդունման պահից մեկամսյա ժամկետում ապահովել տեղեկատուի անգլերեն թարգմանության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ տեղեկատուի հայերեն, անգլերեն հրատարակման աշխատանքները (առանձին գրքույկներով):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Նախագահ՝ Տ. Սարգսյան