«ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերությունը գրանցելու և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 199 Ա
29.11.2022
«ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերությունը գրանցելու և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ի գլուխ 5-ով, հաշվի առնելով այն, որ «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ ի դեմս վերջինիս կողմից լիազորված անձ Դավիթ Փափազյանի, 20.05.2022թ., 13.06.2022թ., 06.07.2022թ., 14.07.2022թ., 15.07.2022թ., 21.07.2022թ., 11.08.2022թ., 18.08.2022թ., 29.09.2022թ. և 10.11.2022թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերություն ներդրումային ընկերությունը գրանցելու և լիցենզավորելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022թ. նոյեմբերի 18-ի թիվ 48 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1.Գրանցել «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերությունը և տրամադրել ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա՝ հետևյալ ներդրումային ծառայությունները մատուցելու համար.
- հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,
- իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում,
- արժեթղթերի չերաշխավորված տեղաբաշխման իրականացում:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2022 թ. դեկտեմբերի 2, ք. Երևան