«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը նոր դասով ապահովագրական գործունեության լիցենզիա տրամադրելու և ընկերության ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 192 Ա
 15.11.2022

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը նոր դասով ապահովագրական գործունեության լիցենզիա տրամադրելու և ընկերության ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 159-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը»  Կանոնակարգ 3/01-ի 6-րդ գլխով, հաշվի առնելով այն, որ «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը 26.09.2022թ., 27.09.2022թ., 28.09.2022թ., 12.10.2022թ. և 07.11.2022թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ նոր դասով ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022թ. նոյեմբերի 11-ի թիվ 47 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը տրամադրել նոր՝ «Երաշխիքի տրամադրում» դասով ապահովագրական գործունեության լիցենզիա:
  2. Վերաձևակերպել «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ թիվ 0006 (0009) լիցենզիան՝ կապված սույն որոշման 1-ին կետով նախատեսված դասով լիցենզիայի տրամադրման հետ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. նոյեմբերի 22, ք. Երևան