«Դանիելյան» ՍՊԸ-ին (լիցենզիա թիվ 753) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 191 Ա
15.11.2022
«Դանիելյան» ՍՊԸ-ին (լիցենզիա թիվ 753) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «Դանիելյան» ՍՊԸ-ն 12.08.2022թ. և 25.08.2022թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 23.09.2022թ. թիվ 163 Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2022թ. նոյեմբերի 11-ի թիվ 47 արձանագրություն)` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Վերսկսել «Դանիելյան» ՍՊԸ-ին (լիցենզիա թիվ 753) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու 30-օրյա ժամկետը:
- «Դանիելյան» ՍՊԸ-ին (լիցենզիա թիվ 753) տրամադրել փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ 19/16 արտադրական շենք հասցեում արտարժույթի առուվաճառքի գործառնություններ իրականացնելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022 թ. նոյեմբերի 22, ք. Երևան