«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության տեսակի փոփոխության, որպես բանկ՝ «Ֆասթ բանկ» փակ բաժնետիրական ընկերություն, գրանցելու և բանկային գործունեության լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 185 Ա
 09.11.2022

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության տեսակի փոփոխության, որպես բանկ՝ «Ֆասթ բանկ» փակ բաժնետիրական ընկերություն, գրանցելու և բանկային գործունեության լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 222-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության  ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 33-րդ, 50-րդ և 52-րդ կետերով, հաշվի առնելով «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված՝  2022թ. հուլիսի 13-ի, 2022թ. հուլիսի 19-ի, 2022թ. հուլիսի 20-ի, 2022թ. հուլիսի 21-ի, 2022թ. հուլիսի 22-ի, 2022թ. օգոստոսի 1-ի, 2022թ. օգոստոսի 2-ի, 2022թ. օգոստոսի 3-ի, 2022թ. օգոստոսի 5-ի, 2022թ. օգոստոսի 8-ի, 2022թ. օգոստոսի 10-ի, 2022թ. օգոստոսի 15-ի, 2022թ. հոկտեմբերի 5-ի, 2022թ. նոյեմբերի 2-ի և 2022թ. նոյեմբերի 4-ի միջնորդագրերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021թ. օգոստոսի 4-ի թիվ 50 ԾՕՀ Ա որոշմամբ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը տրված վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխության համաձայնությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 46 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը գրանցել որպես բանկ՝ «Ֆասթ Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերություն անվանմամբ և տրամադրել բանկային գործունեության լիցենզիա:
  2. Ուժը կորցրած ճանաչել «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը 2011 թվականի հոկտեմբերի 14-ին տրված վարկային կազմակերպության թիվ 37 լիցենզիան:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. նոյեմբերի 11, ք. Երևան