«ԷՔՍՊՐԵՍ ՎԻՊ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 224 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 177 Ա
18.10.2022
«ԷՔՍՊՐԵՍ ՎԻՊ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 224 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետով, հաշվի առնելով, որ «ԷՔՍՊՐԵՍ ՎԻՊ ՍԵՐՎԻՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 27.09.2022թ., 04.10.2022թ. և 11.10.2022թ. հայտ և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` կապված լիցենզիայի վերաձևակերպման հետ (մեծածավալ իրերի պահպանության համար նախատեսված ՀՀ, ք. Երևան, Ավան Աճառյան փողոց 37/1 հասցեում գտնվող տարածքի շահագործման դադարեցման հետ), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 43 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերաձևակերպել «ԷՔՍՊՐԵՍ ՎԻՊ ՍԵՐՎԻՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 224 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան
2022 թ. հոկտեմբերի 19, ք. Երևան