Ա/Ձ Սահակ Հագոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 706 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 173 Ա
 04.10.2022

Ա/Ձ Սահակ Հագոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 706 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետով, հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Սահակ Հագոյան փոխանակման կետի աշխատակից  Մկրտիչ Եղիազարյանը 2022թ. սեպտեմբերի 14-ին դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ արտարժույթի առուվաճառքի թիվ 706 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2022թ. սեպտեմբերի 30-ի թիվ 41 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Սահակ Հագոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 706 լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2022 թ. հոկտեմբերի 4, ք. Երևան