Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2000 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 64Ա
06/03/2001
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2000 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և 17-րդ հոդվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագրի 2000 թվականի տարեկան համարին:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անձնակազմի կառավարման և արտաքին կապերի վարչությանը՝ սահմանված ժամկետում ապահովել տեղեկագրի անգլերեն թարգմանությունը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում ապահովել տեղեկագրի հայերեն, անգլերեն տարբերակների հրատարակման աշխատանքները (առանձին գրքույկներով):
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին՝ տեղեկագրի հայերեն և անգլերեն տարբերակները տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի WEB սերվերի «Տնային էջում»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Նախագահ Տ. Սարգսյան