Ա/Ձ Տիգրան Վահրադյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 461 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 172 Ա
04.10.2022
Ա/Ձ Տիգրան Վահրադյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 461 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Տիգրան Վահրադյանը 09.09.2022թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 461 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ, հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022թ. սեպտեմբերի 30-ի թիվ 41 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Վերաձևակերպել Ա/Ձ Տիգրան Վահրադյանին տրամադրված թիվ 461 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ (գործունեության վայրի նոր հասցեն է՝ ՀՀ, Արարատի մարզ, Մրգավան համայնք, Մ. Գրիգորյան փողոց 30/1):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2022 թ. հոկտեմբերի 10, ք. Երևան