Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 101Ա
16/04/2002
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և 17-րդ հոդվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագրի 2001 թվականի տարեկան համարին :
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին՝ սահմանված ժամկետում ապահովել.
ա) տեղեկագրի անգլերեն թարգմանությունը,
բ) հայերեն, անգլերեն տարբերակների հրատարակման աշխատանքները (առանձին գրքույկներով):
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին՝ տեղեկագրի հայերեն և անգլերեն տարբերակները տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի WEB սերվերի «Տնային էջում»:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրության վարչությանը՝
ա) «Հայաստանի Հանրապետության դրամավարկային և բանկային վիճակագրության ձեռնարկում» արտացոլել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագրում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան ցուցանիշները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան եզրափակիչ հաշվեկշռի հիմքի վրա (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտաքին աուդիտի գործընթացն ավարտվելուց հետո).
բ) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդին ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների կազմի, կառուցվածքի, հրապարակման և հրատարակման ժամկետների, պահպանման և բաշխման կարգում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան վիճակագրական տեղեկագրի հրատարակման ժամկետները հետաձգելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
Նախագահ Տ. Սարգսյան