Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2002 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 180Ա
14/05/2003
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2002 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և 17-րդ հոդվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագրի 2002 թվականի տարեկան համարին:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին՝ սահմանված ժամկետում ապահովել.
ա) տեղեկագրի անգլերեն թարգմանությունը,
բ) հայերեն, անգլերեն տարբերակների հրատարակման աշխատանքները (առանձին գրքույկներով):
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի կառավարման վարչությանը՝ տեղեկագրի հայերեն և անգլերեն տարբերակները տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի WEB սերվերի «Տնային էջում»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյան
2003 թ. մայիսի 16, ք. Երևան