Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2005 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 180Ա
 25/04/2006

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2005 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և 17-րդ հոդվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագրի 2005 թվականի տարեկան համարին (կցվում է):
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին՝ սահմանված ժամկետում ապահովել.

ա) տեղեկագրի անգլերեն թարգմանությունը,

բ) հայերեն, անգլերեն տարբերակների հրատարակման աշխատանքները (առանձին գրքույկներով): 

  1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի կառավարման վարչությանը՝ տեղեկագրի հայերեն և անգլերեն տարբերակները տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային «Տնային էջում»:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի    տեղակալ Ա.Ջավադյան

2006 թ. ապրիլի 28, ք. Երևան