Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 130Ա
 02/05/2007

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006 թվականի տարեկան վիճակագրական տեղեկագրի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

       Ո ր ո շ ու մ  է .

  1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագրի 2006 թվականի տարեկան համարին:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին՝ սահմանված ժամկետում ապահովել տեղեկագրի անգլերեն թարգմանությունը:
  3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում ապահովել տեղեկագրի հայերեն, անգլերեն տարբերակների հրատարակման աշխատանքները (առանձին գրքույկներով):
  4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի կառավարման վարչությանը՝ տեղեկագրի հայերեն և անգլերեն տարբերակները տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային «Տնային էջում»:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ    Տ. Սարգսյան

2007 թ. մայիսի 4, ք. Երևան